Լրահոս
Օրվա լրահոսը

Առինջ գյուղում փրկարարները եւ հարազատները կանխել են 7 երեխայի մոր ինքնասպանության փորձը

Հունվար 01,2013 19:00

Այսօր` հունվարի 1-ին, ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում մի կին փորձում է ինքնասպանություն գործել:

Ինչպես Առինջ գյուղից shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` Ավանի հրշեջ ջոկատի աշխատակիցների եւ ինքնասպանություն գործող կնոջ հարազատների հետ կարողացան կանխել ինքնասպանության փորձը, իսկ փրկարարների կանչով ժամանած 1-03 ծառայության բրիգադի բժիշկները այս պահին հանգստացնող դեղեր են ներարկում նրան: Փրկարարների կանչով ժամանել են նաեւ Ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները:

Հարեւանները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել են, որ 53-ամյա կինը, ով սպառնում էր ինքնահրկիզվել կամ դանակով վերջ տալ իր կյանքին, ունի 7 երեխա, եւ հիմնական պատճառը նշում էին այն, որ Կոտայքի ոստիկանները նրա տղային անհիմն տարել են Ոստիկանություն, իսկ կինը այլ ելք չունենալով` փորձել էր դիմել այդ ծայրահեղ քայլին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031