Լրահոս
Օրվա լրահոսը

Սթիվեն Քորնը հրաժարական է տվել RFE/RL-ի նախագահի պաշտոնից

Հունվար 01,2013 19:08

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի (RFE/RL) նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Քորնը հրաժարական է ներկայացրել՝ այս պաշտոնում մնալով երկու տարուց էլ պակաս։

Հունվարի 25-ից պաշտոնը լքող Քորնը, ում կողմից իրականացված կառուցվածքային փոփոխությունները որոշակի դիմադրության էին հանդիպում, RFE/RL-ի աշխատակազմին ուղղված նամակում նշել է, որ հրաժարական է տալիս «ընտանեկան պատճառներով»։ Քորնը նաեւ կոչ է արել շարունակել բարեփոխումները՝ փոփոխվող մեդիա շուկայի պայմաններին հարմարվելու համար։

Առայժմ հայտնի չէ, թե ով կփոխարինի Սթիվեն Քորնին «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահի պաշտոնում։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031