Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Դելոնը Ուրգանտին պատմել է Երեւան իր այցի մասին (Տեսանյութ)

Հունվար 01,2013 20:20

Ալեն Դելոնը դեկտեմբերի 19-ին հյուրընկալվելով «Երեկոյան Ուրգանտ» հեռուստաշոուին՝ պատմեց Երեւան իր այցի մասին: Հաղորդավար Իվան Ուրգանտի հարցին՝ որտեղի՞ց եք ժամանել, Ալեն Դելոնը պատասխանեց. «Այսօր եմ վերադարձել Երեւանից»: Լսարանն այս տեղեկությունն ընդունեց բուռն ծափահարություններով, ինչի կապակցությամբ Ուրգանտը կատակեց. «Քանի որ Մոսկվայում բնակչության մեծամասնությունը էլի հայեր են՝ նրանք այստեղ էլ են Ձեզ ընդունում ջերմությամբ»:

Հաղորդավարի խնդրանքով Ալեն Դելոնը պատմեց, թե Երեւանում ինչպես էր անցել «Շնորհավոր նոր տարին, մայրիկներ» կինոնկարի պրեմիերան: «Դա ցնցող էր: Հանդիսատեսը ծափահարում էր, նրանց շատ դուր եկավ»:

Ի դեպ, հաղորդման ընթացքում Իվան Ուրգանտը Ալեն Դելոնին առաջարկեց «Լանդիշ», «Տռայնոյ» եւ «Ժիրինովսկի» օդեկոլոններ՝ խմելու համար: Հիշեցնենք, որ «Նաուտիլիուս Պոմպիլիուս» ռոք խմբի՝ «Հայացք էկրանից» ութսունականներին գրված երգի կրկներգն էր. «Ален Делон говорит по-французски… Ален Делон, Ален Делон не пьёт одеколон — Ален Делон, Ален Делон пьёт двойной бурбон»: «Սա ճիշտ չէ: Ամեն ինչ պայմանավորված է օդեկոլոնի որակով: Եթե այն որակյալ է՝ ես խմում եմ»,- ասաց Ալեն Դելոնը եւ ընտրելով «Լանդիշ» օդեկոլոնը՝ փոքր ինչ ավելացրեց թեյի մեջ ու ծափահարությունների ներքո խմեց: «Այո, ոչ բոլոր երգերն էին ձեր մասին ճիշտ»,- արձանագրեց Իվան Ուրգանտը:

Եվս մի մանրամասն: Լիլի Արաբաջյանը հարց էր ուղղել Ալեն Դելոնին. «Բոլորիս համար տղամարդկային գեղեցկության իդեալը միշտ Ալեն Դելոնն էր: Իսկ ո՞վ է նրա համար տղամարդու գեղեցկության իդեալը»: «Այս պահի՞ն»,- հարցրեց Դելոնը եւ ձեռքով ցույց տվեց Ուրգանտին: Վերջինս իբր ամոթխած իջեցրեց աչքերը: «Հեչ վատիկը չի, եթե թշիկները մի քիչ փոքր լինեին»,- կատակեց Ալեն Դելոնը:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031