Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորյա անակնկալ փոքրիկին

Հունվար 01,2013 21:34

Յուրաքանչյուր երեխա հավատում է ամանորյա հրաշքներին և սպասում Ձմեռ Պապի նվերներին:

2012թ.-ի դեկտեմբերի 30-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ աշխատակազմը այցելեց ՄԻԱՎ-ով ապրող երեխայի ընտանիքին ամանորյա անակնկալ նվերներով: Ամանորյա նվեր-փաթեթը պարունակում էր ինչպես տարատեսակ սնունդ և քաղցրեղեն, այնպես էլ՝ խաղալիքներ, հագուստ, հիգիենայի պարագաներ և այլն:

Հիշեցնենք, որ 2012թ.-ի հոկտեմբեր ամսին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարություն է տարածել, որում նշում է. «Մի քանի օր է, ինչ փորձում ենք ՄԻԱՎ-ով ապրող հինգամյա երեխային ապահովել ցերեկային խնամքով և սնունդով։ Չունենալով ապրուստի նվազագույն միջոցներ՝ երեխայի մայրը գումար է վաստակում մուրացկանությամբ…»:

«Նոր Սերունդ» ՀԿ-ն պարբերաբար օգնություն է հատկացնում երեխային և նրա մորը:

«Նոր Սերունդ» կազմակերպության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031