Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հայտնի դարձան Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի 2013թ. դրամաշնորհները

Հունվար 02,2013 17:01

Հայաստանում աշխատող 26 գիտական խմբեր 2013թ. կստանան Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի (ՀԱԳԿՀ, Armenian National Science and Education Fund – ANSEF, https://www.ansef.org) դրամաշնորհներ` յուրաքանչյուրը 5000-ական ԱՄՆ դոլարի չափով: Ներկայացված 184 հայտերից հաղթողներն ընտրվել են ՀԱԳԿՀ հանձնաժողովի կողմից` 40 անկախ գրախոսողների կարծիքների հիման վրա: Հաղթողների մեջ են 15 խմբեր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ինստիտուտներից, 7` Երևանի պետական համալսարանից, 2` Հայկական պետական ճարտարագիտական համալսարանից և 1-ական` Հայկական պետական բժշկական համալսարանից և Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտից: Ըստ ինստիտուտների թվով ամենաշատ դրանաշնորհներ ստացել են ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի,  ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (3-ական) և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (2) գիտական խմբերը: Ճշգրիտ գիտությունների (հիմնականում` ֆիզիկայի և աստղաֆիզիկայի) ներկայացուցիչներն արժանացել են 12 դրամաշնորհի, բնական գիտությունները` 13 և հասարակական գիտությունները` 1 դրամաշնորհի:
ՀԱԳԿՀ հիմնադրվել է 2000թ. ԱՄՆ հայ մտավորականների կողմից, գործում է Հայ օգնության հիմնադրամի շրջանակներում և սկսած 2001թ. տարեկան 25-ական դրամաշնորհ է տրամադրում Հայաստանում աշխատող գիտական խմբերին։ Մինչ օրս ՀԱԳԿՀ տրամադրել է 326 դրամաշնորհ, որոնցից օգտվել է մոտ 600 հայ գիտնական, այդ թվում` բազմաթիվ երիտասարդ գիտաշխատողներ։ ANSEF շրջանակներում է տրվում նաև Ուիլյամ Մեսրոպյանի անվան աստղագիտության դրամաշնորհը, իսկ սկսած 2013թ.` նաև Ամերիկայի հայ գիտնականների և ճարտարագետների ընկերության (AESA) դրամաշնորհը:
Դրամաշնորհներն օգտագործվում են աշխատավարձերի, սարքավորման ձեռքբերման, գործուղումների և գիտական գործունեությունն ապահովող այլ ծախսերի համար: ՀԱԳԿՀ դրամաշնորհների արդյունքում զգալիորեն ակտիվացել է գիտական խմբերի գործունեությունը. ստացվել են բազմաթիվ նոր արդյունքներ, տպագրվել են հարյուրավոր նոր գիտական հոդվածներ, հաստատվել են նոր համագործակցություններ:

Հայկական աստղագիտական ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031