Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում, կա 5 զոհ եւ մեկ վիրավոր

Հունվար 02,2013 18:37

Այսօր՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 12:30-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի բնակիչ, 50-ամյա Հովհաննես Խաչատրյանի վարած BMW մակնիշի 26 ՕՍ 783 համարանիշի եւ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչ, 29-ամյա Ավետիք Փանոսյանի վարած ԳԱԶ-2410 մակնիշի 06 ԼՏ 536 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարար վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները եւ ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը:

Քաղաքացիներն ու փրկարարները ոստիկանների հետ ավտոմեքենաներից դուրս են բերել 6 հոգու, որից 4-ը՝ մահացած վիճակում, իսկ 2-ը տեղափոխվեցին Հրազդանի հիվանդանոց:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը քիչ առաջ մահացել է:

Ոստիկանությունը պարզել է մահացած անձանց ինքնությունը: Նրանք են՝ ԳԱԶ-2410-ի ուղեւորներ, Դդմաշեն գյուղի բնակիչներ, 55-ամյա Հրաչիկ Փանոսյանը եւ 55-ամյա Գեղանուշ Առաքելյանը, իսկ ԳԱԶ-2410-ի վարորդ Ա. Փանոսյանը այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Մահացել են նաեւ Մեղրաձոր գյուղի բնակիչներ, BMW-ի վարորդ, 50-ամյա Հ. Խաչատրյանը, 27-ամյա Հայկ Խաչատրյանը, 48-ամյա Անահիտ Բրսոյանը:

Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ երկու ավտոմեքենաներում էլ եղել են ընտանիքներ:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որը առաջացրել է 2 եւ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031