Լրահոս
Օրվա լրահոսը

Ժերար Դեպարդյեին Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհվել

Հունվար 03,2013 15:26

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է շնորհել ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեին:

Թեեւ որեւէ հաղորդում չի եղել, թե Դեպարդյեն հայցել է ՌԴ քաղաքացիություն, անցած ամիս Պուտինն ասել էր, որ իր երկիրը պատրաստ է ընդունել 63-ամյա աշխարհահռչակ ֆրանսիացուն, որը հարկերին առնչվող սուր տարաձայնություններ ունի Ֆրանսիայի իշխանությունների հետ:

Ֆրանսիական Le Monde-ը հաղորդել էր, թե Դեպարդյեն իր ընկերների հետ զրույցում ասել է, որ մտածում է տեղափոխվել Բելգիա, որտեղ տուն ունի, կամ Մոնտենեգրո, որտեղ գրանցված բիզնես ունի, կամ Ռուսաստան` խուսափելու Ֆրանսիայում քննարկվող նոր հարկային ռեժիմից:

Ֆրանսիայի սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդը ծրագրում է 1 միլիոն եվրոյից բարձր տարեկան եկամուտ ունեցողների համար սահմանել 75 տոկոսանոց եկամտահարկ:

Ռուսաստանում այդ հարկը, անկախ եկամուտներից, կազմում է 13 տոկոս:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031