Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոման Աբրամովիչի ամանորյա երեկույթն ավարտվել է հրդեհով

Հունվար 04,2013 18:33

«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի ամանորյա երեկոները միշտ էլ մարդաշատ են եւ անցնում են աղմկոտ: Այս տարի էլ ռուս միլիարդատիրոջ Կարիբյան ծովում գտնվող Սուրբ Բարդուղեմիոս կղզու իր առանձնատուն (Աբրամովիչն այն $ 59միլոնով 2009 թվականին գնել է Ռոկֆելլերների ընտանիքից)  հրավիրված 400 VIP հյուրերը կեսգիշերին վայելել են 15 րոպեանոց շքեղ հրավառությունը: Սակայն այս անգամ շոուն ավարտվել է մոտակա բլուրներից մեկի բուսականության հրդեհումով: Ճիշտ է, հրդեհն արագ մարվել է, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, կղզու իշխանությունները որոշել են հաջորդ անգամվա համար կղզի բերել լրացուցիչ հրշեջ ուժեր եւ ԱԻՆ հատուկ ջոկատներ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031