Լրահոս
Օրվա լրահոսը

Կապան քաղաքի փողոցներից մեկը ողողվել է ջրով

Հունվար 04,2013 20:48

 

 

Այսօր ժամը 17-ի սահմաններում Կապան քաղաքի մոտ 40 տոկոսը սնուցող  Գեղիի  ջրագծի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով Ռաֆայել Մինասյան փողոցն  ողողվել է ջրով: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանը, ով աշխատակիցների հետ արդեն դեպքի վայր էր ժամանել, փոխանցեց, որ վթարի պատճառը հնամաշ խողովակաշարն է, որն արդեն սպառել է իր օգտագործման ժամկետը:

«Վթարը տեղի է ունեցել Գեղիի ջրագծի մի հատվածի վրա, որը սնուցում է Կավարտ, Ռաֆայել Մինասյան, Արփիկ, Աշոտավան, Դավիթ-Բեկ, Մուշեղ Հարությունյան եւ այլ թաղամասերի բաժանորդներին: Վթարը դեռեւս չենք վերացրել, դեպքի վայրում մինչեւ հիմա աշխատում ենք, հնարավորինս կանենք մինչեւ ուշ գիշեր այն վերացնելու համար, եթե ցուրտ եղանակային պայմանները թույլ չտան, ապա ամենաուշն առավոտյան ժամը 10-ին արդեն վերականգնած կլինենք: Տվյալ թաղամասերը 24 ժամ ջուր են ստանում, բայց վթարի պատճառով  մինչեւ վաղը երեկոյան որոշ ժամեր ջուր չեն ունենալու, մյուս ժամերին ամբարած ջրի հաշվին նրանց ջուր կմատակարարենք, որպեսզի այս տոն օրերին ջրի խնդիր չունենան», -տեղեկացրեց Հովհաննես Գեւորգյանը եւ նշեց, որ այդ  թաղամասերին առավոտյան ջուր կմատակարարվի ժամը 7-ից մինչեւ 10-ը,  վթարը վերականգնելուց հետո երեկոյան ժամը 6-ին կրկին ջուր կտրամադրվի բնակիչներին:

Ռաֆայել Մինասյան փողոցում ճանապարհի ջրերն արդեն սառչում են դրսում առկա ցածր ջերմաստիճանի պատճառով եւ վարորդների անհանգստությունը մեծ է, որ վաղն առավոտյան ճանապարհն ամբողջությամբ սառած կլինի եւ վտանգավոր` երթեւեկության համար:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031