Լրահոս
Օրվա լրահոսը

27-ամյա երիտասարդը ոչ սթափ վիճակում շրջվել է ավտոմեքենայով

Հունվար 06,2013 19:17

Այսօր` հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ 27-ամյա Էդգար Ռենյովը, վարելով «Օպել Աստրա» մակնիշի 33ՕU 347 համարանիշի ավտոմեքենան, Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոց ընթանալիս` թունելից դուրս գալիս ՀՀ ոստիկանության վարչական շենքի մոտ բախվել է բաժանարար բետոնե պատին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել:

Վարորդը, ով գտնվում էր ոչ սթափ վիճակում, չէր ենթարկվում ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցներին: Ավտոմեքենայում հայտնաբերվել են նաև գարեջրի օգտագործված շշեր: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գրեթե 1 ժամ նրան համոզում էին, որ հասարակական կարգը չխախտի: Նրան անգամ չկարողացան կարգի հրավիրել դեպքի վայր ժամանած անձինք, ովքեր ներկայացան որպես վարորդի հարազատներ:

Այնուամենայնիվ, ոստիկանները նրան բերման ենթարկեցին ոստիկանության կենտրոնական բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվեց ՃՈ հատուկ պահպանման տարածք: Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ պարզելու նրա սթափության աստիճանը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031