Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարները ծննդկանին տեղափոխել են հիվանդանոց

Հունվար 06,2013 20:00

Հունվարի 6-ին, ժամը 17.06-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից քաղաքացուն անհրաժեշտ է տեղափոխել Ապարանի ծննդատուն: Դեպքի վայր է մեկնել «Ուրալ» մակնիշի ամենագնաց մեքենա: Նիգավան գյուղից դեպի մայրուղի տանող ճանապարհի վատ տեսանելիության եւ անանցանելիության պատճառով հրշեջ փրկարարները ծննդկանին պատգարակով մոտ 1 կմ տեղափոխել են ոտքով, այնուհետեվ մնացած ճանապարհահատվածը շարունակել են տեղի բնակիչներին պատկանող «ԶԻԼ 131» մակնիշի բեռնատարով:

Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին՝ Նիգավանի խաչմերուկի մոտ, փրկարարները ծննդկանին հանձնել են “1-03” ծառայության աշխատակիցներին, ովքեր վերջինիս տեղափոխել են Ապարանի բշկական կենտրոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031