Լրահոս
Օրվա լրահոսը

Քննական շրջանը՝ տոնական տրամադրության ժամանակ. Ինչպե՞ս վարվել, խորհուրդ հոգեբանից

Հունվար 07,2013 18:53

Տոնական եռուզեռին հաջորդում է քննական շրջանը: Ուսանողներն  սկսել են պարապել՝բարեհաջող հանձնելու քննությունները: Ոմանց համար դա հերթական «փորձությունն է», ոմանց համար՝ սթրեսի մեջ ընկնելու պատճառ: Հոգաբան Աննա Վարդանյանի խոսքով՝ մտավախություն են ունենում լավ սովորող ուսանողները, սակայն պակաս չեն հուզվում նաև նրանք, ովքեր ցանկանում են հաղթահարել բավարար ցուցանիշը: Բացասական հույզերից խուսափելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս նախևառաջ ունենալ պատասխանատվության զգացում և պարապել ժամանակին: «Չպետք է դա թողնել վերջին օրվան և ծանրաբեռել ուժերը՝ թուլացնելով մարմինը, ինչը կարող է շատերին հուսահատության հասցնել: Բացի այդ՝ հնարավոր է անսպասելի բաներ կատարվեն, որ ուսանողները ցանկության դեպքում էլ չկարողանան պարապել,-ասում է նա ու հավելում,- եթե կա ինքնավստահություն և միևնույն ժամանակ աշխատասիրություն, անհանգստանալու կարիք չկա»: Նրա խոսքով՝ պարապելու ընթացքը կարող է ընդմիջվել հետաքրքիր զբոսանքով, ջերմ զրույցներով մտերիմների հետ և այն ամենով, ինչը տվյալ ուսանողի համար հաճելի է: «Այս ընթացքում նկատվում է գերլարվածություն, դա կարող է ազդել անձնական փոխհարաբերությունների վրա: Իսկ եթե կոնֆլիկտներ են առաջանում շրջապատի անձանց հետ, ովքեր կարևոր նշանակություն ունեն տվյալ անձի համար, ապա չի բացառվում, որ նա մասնակիորեն մոռանա սովորած նյութը»,-ասում է նա: Հոգեբանը խորհուրդ է տալիս քննական շրջանում քիչ հուզվել, մանրուքների վրա ուշադրություն չդարձնել և ներողամիտ գտնվել մարդկանց հանդեպ:

18-ամյա Լիան ամեն քննությունից առաջ աղոթում է և հույսը դնում Աստծո վրա: «Այս ընթացքում աշխատում եմ ոչ մեկի հետ չվիճել, որպեզի կարողանամ կենտրոնանալ դասերիս վրա, ես հավատում եմ Աստծուն, նա միշտ օգնում է ինձ»,-ասում է նա: Լիան նաև խոստովանում է, որ այս ընթացքում սովորականից ավելի բարի է դառնում:
Իսկ 20-ամյա Սոնայի համար, ով ապագա դեղագործ է, քննությունները հուսահատեցնող չեն: «Երբևէ չեմ վախեցել, թեպետ միշտ չի եղել, որ վստահ եմ եղել սեփական ոժերիս վրա, պարզապես հասկացել եմ, որ ինքս ինձ տանջելով դրական արդյունքի չեմ հասնի»: 20-ամյա Նարինեն էլ հավաստիացնում է՝ քննություններն իր համար միայն ուրախություն են. «Ամեն քննությունից հետո ընկերուհիներով գնում ենք որևէ տեղ՝ միասին նշելու, իսկ մինչ այդ երբեք չենք բողոքում որքան էլ որ դժվար լինի»,-աում է նա:
Սակայն կան նաև ուսանողներ, ովքեր ոչ միայն մտավախություն են ունենում, որ դասերը չեն հասցնի սվորել, այլև քննությունների ժամանակ ոչ պատշաճ կպատասխանեն հարցերին: Այս դեպքում Աննա Վարդանյանը խորհուրդ է տալիս առաջին հերթին լավ յուրացնել թեմաները, ինչպես ինքն է ասում, այդ դեպքում ինքնավստահությունը ինքնըստինքյան երևան կգա:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031