Լրահոս
Օրվա լրահոսը

Քլինթընը վերադառնում է աշխատանքի

Հունվար 07,2013 19:13

Արտգործնախարար Քլինընը երկուշաբթի օրը դռնփակ հանդիպումներ կանցկացնի իր տեղակալների հետ

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը երկուշաբթի օրը վերադառնում է աշխատանքի՝ իր մոտ հայտնաբերված տրոմբի պատճառով երեք օր հիվանդանոցում անցկացնելուց հետո:

Քլինթընի համար, որը հիվանդանոցից դուրս է գրվել անցյալ շաբաթ,  դեկտեմբեր ամիսը բարենպաստ չէր՝ առողջական վիճակի տեսակետից. այդ ամսվա ընթացքում ինքը տարել էր ստամոքսի վարակ և ուշագնացություն:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության համաձայն, արտգործնախարար Քլինընը երկուշաբթի օրը դռնփակ հանդիպումներ կանցկացնի իր տեղակալների հետ, սակայն հրապարակային հանդիպումներ չեն լինելու:

Միացյալ Նահանգներ այցով ժամանող Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ հանդիպումը արտգործնախարար Քլինթընը կանցկացնի ավելի ուշ՝ հինգշաբթի օրը:

Հիվանդանոցում գտնվելու ժամանակ արտգործնախարարը մշտապես ակտիվ հեռախոսակապ է պահպանել իր վարչության աշխատողների հետ:

Քլինթընը հիվանդանոցում գտնվելու ընթացքում բավականին ակտիվ աշխատում էր, հեռախոսազանգեր էր կատարել օտարերկրյա իր գործընկերներին, ներառյալ ՄԱԿ-ի և արաբական պետությունների լիգայի խաղաղության հանձնակատար Լախդար Բրահիմիին և Քաթարի արտգործնախարարին:

Հիվանդության պատճառով Միացյալ Նահանգների արտգործնախարարը ստիպված է եղել հետաձգել ծրագրավորված մի շարք այցելություններ ու ելույթներ, ներառյալ մասնակցությունը Բենգիազի քաղաքում անցյալ տարվա սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի հյուպատոսության ուղղությամբ կատարված հարձակման շուրջ ԱՄՆ-ի Կոնգրեսում անցկացվող լսումներին:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031