Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարդի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի տղան ինքնասպան է եղել

Հունվար 07,2013 19:17

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում քննիչ Էդգար Բալոյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` հունվարի 7-ին, ժամը 06:00-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գեղարդ գյուղի կիսակառույց տներից մեկում երիտասարդ տղա է կախված: Նշված գյուղ մեկնած Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ քննչական խումբը քննիչ Է. Բալոյանի գլխավորությամբ Գեղարդ գյուղի սկզբնամասում գտնվող երկհարկանի կիսակառույց շինության 1-ին հարկի առաստաղից կախված վիճակում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 17-ամյա Վարդան Ս.-ի դին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրենց տան շրջակայքում գտնվող կիսակառույցում ինքնասպանություն գործած տղան սովորում էր նույն գյուղի դպրոցի 12-րդ դասարանում, բնակվում էր հոր հետ, իսկ հայրն ու մայրը ոչ օրինական կերպով ամուսնալուծված էին:

Երեխան սովորում էր նաեւ Աբովյան քաղաքում գտնվող ավտոդպրոցում:

shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031