Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուրտ պոլիկլինիկա

Հունվար 08,2013 19:57

Երեւանի թիվ 20 պոլիկլինկայում մի փոքր կանգնելուց հասկացա, որ վտանգում եմ իմ առողջությունը:

Առավոտյան թիվ 20 պոլիկլինկայում էի, բժշկին սպասելու ընթացքում ահագին մրսեցի, պոլիկլինիկան պարզվում է՝ չի ջեռուցվում:

Դա ինձ համար էր նորություն, մտածեցի՝ հնարավոր է այս տարվա առաջին աշխատանքային օրն է, դեռ չեն հասցրել միացնել ջեռուցումը:

Սակայն ծնողներիս և իմ կողքին կանգնած հաճախորդների՝ ցուրտ եղանակին նման ջերմաստիճանի առկայության մասին հավաստիացումները՝ ավելի տխրեցրին:

Կարծում եմ՝ բժշկական հաստատություններն առաջնային կարեւորություն ունեցող վայրեր են, հնարավոր ամեն ինչ պետք է արվի, որպեսզի հարմարավետ, տաք, տրամադրող միջավայր ապահովվի:

Բյուջեի ծախսերին չեմ տիրապետում, սակայն ինձ համար անընդունելի է դառնում գեղեցիկ զարդարանքներով պատված քաղաքի պոլիկլինիկայում զգալ ու շնչել ցուրտը, վտանգել առողջությունս:

 

Արփինե Արզումանյան` (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031