Լրահոս
Օրվա լրահոսը

Գիշերվանից սկսվել և շարունակվում են մայրաքաղաքի փողոցների, մայթերի, բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները

Հունվար 09,2013 13:08

Մայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից հունվարի լույս 9-ի գիշերվանից սկսվել և շարունակվում են մայրաքաղաքի փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ Աշխատանքներում ներգրավված է ընդհանուր թվով շուրջ 226 միավոր մեքենասարքավորում, այդ թվում` 56 ձյուն մաքրող, 62 աղցան, մայթ մաքրող 22 և «Բելառուս GSB» մակնիշի 34 տրակտոր։ Գիշերային ժամերին աշխատանքներին ներգրավվել է ևս 7 գրեյդեր։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հատուկ տեխնիկայի բավարար քանակ ապահովելու համար շինարարական կազմակերպությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փողոցների ու մայթերի մաքրման աշխատանքներին ներգրավվել է լրացուցիչ ևս 52 մեքենասարքավորում։
Առավոտյան տվյալներով մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է ավելի քան 300 տոննա աղ և ավելի քան 700մ/խ ավազ։ Ներկայում, փողոցների և մայթերի մաքրմանը զուգահեռ, համապատասխան ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև պայմանագրային կարգով ներգրավված աշխատողների ու երիտասարդ կամավորների ուժերով ընթանում են նաև շքամուտքերի հարակից և բակային տարածքների մաքրման աշխատանքներ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչությու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031