Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյան. «Բնության դեմ անզոր են անգամ գերտերությունները»

Հունվար 09,2013 23:22

Այսօր ստուգայցով  Շիրակի մարզում  էր ՀՀ տրանսպորտի  և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, վերջինս խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի մոտ, որտեղ և պարզ դարձավ, որ նախարարը դժգոհ է  մի քանի ճանապարահաշինական կազմակերպություններից, օրինակ`  «Հովհաննես  Մարտիրոսյան»   և «Ապարան» ճանշին ընկերություններից:

Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին` մի՞թե հնարավոր չէր անանցանելի ճանապարհները մաքրելու ուղղությամբ ավելի վաղ աշխատանքներ տանել, պարտադիր է ձնաբուքը մարդկանց խեղդի, մեքենաները թաղվեն կիսաճանապարհին, որ  սկսեն այդ ուղղությամբ մտածե՞լ: «Ես ասեմ, որ բնության դեմ ոչ մեկս էլ չենք կարող պայքարել, բնությունը միշտ կարող է մեզ անակնկալներ բերել, ոչ մի տեսակ կազմակերպություն ու ոչ մի տեսակի տեխնիկա չի կարողանա պայքարի, գերտերությունները չեն կարողանում բնության դեմ պայքարել: Խոսքս  նրա մասին է, որ պետք է հնարավորինս նորմալ կազմակերպվի, այսինքն հնարավոր է և Հայաստանի  ամբողջ տեխնիկան  լինի էն հատվածում, որը և բուքի պատճառով չկարողանանք մաքրել, որովհետև ամեն մաքրելուց 5 րոպե հետո քամին բերում, ճանապարհը փակում է , դրա համար ասում եմ` ավելի ռեալ  պայմաններում, որ հնարավորություն  կա մաքրելու, էդ ժամանակ նոր տեխնիկա  պետք է աշխատի»: Գագիկ Բեգլարյանը Հայաստանի ունեցած տեխնիկական հնարավորւթյունները գնահատեց բավարար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Մանրամասները` վաղվա «Առավոտ» օրաթերթում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031