Լրահոս
Օրվա լրահոսը

Երիկամը չեն վաճառել, «Նաիրին» էլ այլեւս երիկամի հետ կապ չունի

Հունվար 10,2013 19:48

Արգանդը, ձվարանները, փողերն ու երիկամը հեռացրած կնոջ ամուսնու՝ Կարապետ Կարապետյանի այսօր հնչեցրած այն մեղադրանքների կապակցությամբ, որ «Նաիրի» բժշկական կենտրոնում վիրաբուժական միջամտության արդյունքում կնոջ երիկամը հեռացրել են, որպեսզի վաճառեն, Aravot.am-ը պարզաբանում խնդրեց «Նաիրի» կենտրոնից: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Կարապետ Կարապետյանի այս հայտարարությունը, բուժկենտրոնի տնօրինությունից պատասխանեցին. ««Նաիրի» բժշկական կենտրոնում այն վիրահատություններից հետո, երբ որեւէ օրգան է հեռացվում, այն ուղարկվում է փորձաքննության: Հիվանդ Նունե Մաղաքյանի դեպքում, հեռացված երիկամը ուղարկվել է թիվ 1 համալսարանական կլինիկայի կլինիկական պաթոլոգիայի բաժանմունք: Առհասարակ, որեւէ օրգան հետազոտելու համար այն մասերի են բաժանում, որպեսզի հնարավոր լինի մանրադիտակով հետազոտել, օրգանները նույնիսկ մինչեւ 15 տարի պահվում են եւ քանի որ օրգանը գտնվում է տվյալ փորձագիտական բաժանմունքում, հետեւաբար, Կարապետ Կարապետյանն այլեւս «Նաիրի»  բուժկենտրոնի հետ պետք է գործ չունենա, այլ ցանկության դեպքում, կարող է դիմել փորձագիտական բաժանմունք եւ «եթե օրենքը թույլ է տալիս, այն ստանալ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

 

 

 

 

«Հենարան» ակումբում եւս մեկ անգամ ներկայացնելով վիրահատությունների հետեւանքները, անդրադարձավ նաեւ կնոջը վիրահատած «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» գլխավոր բժիշկ Գեորգի Օկոեւի պարզաբանումներին:

 

Նշենք, որ միզածորանը կարելուց հետո հիվանդի երիկամն էլ է վնասվել, ուստի «Նաիրի» բուժկենտրոնում հեռացրել են այն: Հիվանդի ամուսինը կարծում է, որ երիկամը ուղղակի հանել են, որ վաճառեն, քանի որ ինքը պահանջել է կնոջ երիկամն իրեն տալ, սակայն «Նաիրիից» վստահեցրել են, որ այն ուղարկված է փորձաքննության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031