Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հիպնոսից թույլ է, պարապելու տեղ ունի, Քոչարյանը հիպնոսից հեռու է, Տեր-Պետրոսյանի մոտ էլ լավ չի ստացվում

Հունվար 10,2013 22:07

Պարզվում է՝ նախագահի կարատեիստ թեկնածուն՝ Տարոն Աբրահամյանը, որը հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու մասին, տիրապետում է հիպնոսի որոշակի տարրերի: Ասում է, որ դա մարտարվեստում պետք է՝ սեփական անձը կառավարել կարողանալու համար:

Նա Aravot.am-ին վստահեցրեց, որ երկրի նախագահը պարտադիր պիտի կարողանա հիպնոսի տիրապետել, որ հակառակորդին ուղղորդի այն միտքը, որն ուզում է. «Դա պարտադիր է: Ցանկացած պետության ղեկավարի կարելի է ուղղորդել: Քաղաքականության մեջ լրջորեն կիրառվում է խոսքային հիպնոսը»: Դրա միջոցով, ըստ կարատեիստի, հնարավոր է Ղարաբաղյան հարցն էլ լուծել՝ թշնամուն ներշնչել, որ ճանաչեն ԼՂՀ ինքորոշման իրավունքը:

Մենք խնդրեցինք մասնագիտական գնահատական տալ, թե ՀՀ երեք նախագահներից ով է  ավելի շատ տիրապետում հիպնոսի գաղտնիքներին. «Խոսքային ազդեցիկ հնարավորություններից ՀՀ ներկա նախագահը կարողանում է խոսել, բայց ազդեցիկ մասը չի կարողանում տեղ հասցնել: Պետք է աշխատել»,- ասաց Տարոն  Աբրահամյանը՝  ավելացնելով, որ նա պարապելու տեղ ունի: Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, ըստ մեր զրուցակցի՝ «նա 2008-ին փորձում էր կիրառել հիպնոսը՝ շարժումներով անգամ, բայց չստացվեց, իսկ Քոչարյանը հիպնոսից հեռու էր, փորձեց այլ մեխանիզմներ օգտագործել, որն իրեն հանեց արենայից»:

Մեր հարցին՝ պատրա՞ստ եք պարապել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ նա պատասխանեց. «Ե՞ս: Չէէէ: Ես ժամանակ չունեմ: Ես իմ ռեսուրսը իմ սպորտում եւ իմ գործունեության մեջ եմ օգտագործում, դրա համար մինչեւ հիմա ձեր կողքը նստած եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031