Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Երևանում անցած տարի հայտնաբերվել է 179 հանցավոր խումբ՝ 492 անձով (Տեսանյութ)

Հունվար 11,2013 21:48
Հունվարի 11-ին ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Երևան քաղաքի վարչության և տարածքային բաժինների 2012 թվականի գործունեության արդյունքների ամփոփումը:
Խորհրդակցությունը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ Հաշվետու շրջանի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը:
2012 թ.  մայրաքաղաքում գրանցվել է 7677 հանցագործություն, որը 697 դեպքով կամ 8.3%-ով պակաս է նախորդ տարվանից, այդ թվում՝ ծանր հանցադեպերի քանակը նվազել է 950 դեպքով, իսկ առանձնապես ծանրերը` 305-ով:
921 դեպքով կամ 15.3%-ով նվազել են քրեական հետախուզության գծով հաշվառված հանցագործություները:
Անձի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 452-ով կամ  29.6%-ով, 111 դեպքով աճել են մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը, ծանր մարմնական վնասվածքների թիվը նվազել է 2-ով:
Դիտավորյալ սպանությունների թիվը մնացել է անփոփոխ` 19, իսկ սպանության փորձերը նվազելեն 1-ով:
2012 թ. նախկին տարիների կասեցված քրեական գործերով բացահայտման ընդհանուր թիվն աճել է  81-ով կամ  16,8%-ով, ընդ որում վերոհիշյալ բացահայտված գործերից միայն 52-ը կասեցված էին հանցագործություն կատարողի անձը հայտնի չլինելու պատճառով:
Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակաշրջանում Երևան քաղաքում հայտնաբերվել է 179 հանցավոր խումբ՝ 492 անձով, որոնց կողմից կատարվել է 541 հանցագործություն:
Վլադիմիր  Գասպարյանը դրական գնահատեց Երևանի կայազորի աշխատանքն անցած տարում և նախանշեց 2013 թվականի ծրագրի հիմնական ուղղությունները:
Խորհրդակցության ընթացքում տեղի ունեցավ առարկայական քննարկում՝ մանրամասն վերլուծվեցին հանցավորության դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ ստորաբաժանումների իրականացրած գործողությունները, հասարակական հնչողություն ստացած հանցագործությունների բացահայտման ընթացքը, ոստիկանության մայրաքաղաքային կառույցում առկա թերացումներն ու բացթողումները, կադրային, կազմակերպչական և մի շարք այլ խնդիրներ:
Ավարտին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներին տվեց համապատասխան ցուցումներ և կոնկրետ հանձնարարականներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031