Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ընտրությունները դժգույն ու անդեմ դարձրեց Ծառուկյանը»

Հունվար 14,2013 22:57

Aravօt.am-ի հետ զրույցում,  քննարկելով ԲՀԿ-ի պահվածքը. այս կուսակցության առաջնորդի` հասարակությանը տևական ժամանակ սպասողական վիճակի մեջ դնելն  ու հույսերը չարդարացնելը,  նման կարծիք հայտնեց պատմաբան Արշավիր Գասպարյանը: «Դասական քաղաքականության մեջ կամ ընդդիմություն են, կամ իշխանություն են, մենք այսօր գտնում ենք, որ «Բարգավաճ»-ըը այլընտրանք է համարվում: Ես չեմ ուզում կուսակցության գործունեությունը մեկնաբանել, բայց ամեն դեպքում գտնում եմ, որ այս կուսակցությունն ուներ և քաղաքական ռեսուրսները,  և ուներ ուժը, և էլեկտորատը, եթե  մասնակցեր ընտրությունների, ավելի հետաքրքիր կլիներ ընտրությունները, ավելի կնպաստեր  քաղաքական զարգացմանը, չէր  լինի այսպես դժգույն ու  անդեմ»: Իսկ ինչո՞ւ ԲՀԿ առաջնորդը չառաջադրեց իր թեկնածությունը, վախեցավ իր ու յուրայինների  ունեցվածքը կորցնելո՞ւց, ինչպես որ պնդում են քաղաքական շատ մեկնաբաններ, մեր այս հարցին, պատմաբանը հետևյալ պատասխանը տվեց«Չգիտեմ ինչից վախեցան, չգիտեմ, չեմ կարող ասել, թե ինչը խանգարեց,  բայց երևի ինչ-որ քաղաքական հաշվարկներ  կար:Մենք կարևորենք մեկ հանգամանք, քաղաքականությունը ինչ-որ հաշվարկների վրա է հիմնված, քաղաքականությունը շախմատ է, շախմատ  է խաղում, ուրեմն  ինչ- որ  մի քայլում նման մոտեցումները չարդարացվեցին»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031