Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Ձենով Օհան, Հրանտ Բագրատյանը՝ Ցռան Վերգո, Քոչարյանն էլ՝ քեռի Թորոս». էպոսագետի համեմատությունը

Հունվար 15,2013 23:07

«Այն ամենը, ինչը մենք տեսանք 1998 թվականին, այս տարվա փետրվար-մարտ ամիսներին, պարզ նկարագրված է էպոսում: Իշխանությունը  Ձենով  Հովան-Ցռան  Վերգո`  Լեւոն  Տեր-Պետրոսյան—Հրանտ Բագրատյան համակարգից անցավ Պաշտպանական, Քեռի Թորոս` Վազգեն Սարգսյան- Ռոբերտ  Քոչարյան  համակարգին,  որից  հայ  ժողովուրդը  խիստ  նեղացավ,  որովհետեւ անցումը  կատարվեց  բավականին  կոպիտ  ձեւով: Իշխանությունը, տվյալ դեպքում Ձենով Հովանից Քեռի Թորոսին անցավ 4 մարդկանց միջոցով` Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժիկ Սարգսյան եւ Սամվել Բաբայան»,- սա նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի՝ էպոսի վերլուծություններից մի հատված է, որը տեղ է գտել նրա «Deusvult-Կամոքն Աստծո» գրքում: Այստեղ նա փորձում է «Սասնա Ծռերի» գործող անձանց համեմատել քաղաքական դաշտի գործիչների հետ: Այն ժամանակ, երբ այս վերլուծությունը կատարվել է, ՀՀ նախագահ էր դեռ Ռոբերտ Քոչարյանը:

Այս օրերին շատերին էր հետաքրքրում, թե  Վարդան Սեդրակյանը որեւէ գիտական աշխատություն ունի՞, որեւէ հոդված: Ուստի նրա գիտական աստիճանի մասին պատկերացում կազմելու համար այցելեցինք նախագահի թեկնածուի պաշտոնական էջը , որտեղ տեղադրված էին մի քանի էսսեներ, հարցազրույցներ, այդ թվում նաեւ՝ այդ գիրքը:

Ըստ Վարդան Սեդրակյանի վերլուծության՝ «Ձենով Հովանը եւ Ցռան Վերգոն, Սանասարի մահից հետո մնալով անտեր, որոշում են,  ավելի  կոնկրետ  Հովանը,  Վերգոյին  առաջարկում  է  կառավարել  Սասունը:  Վերգոն բացատրում է, որ դեռ փոքր ժամանակ վերցրել է հոր գուրզը, փորձել է նետել եւ ճողվել է: Այդ պատճառով էլ ինքը չի ցանկանում կառավարել: Այս պահը շատ կարեւոր է: Երկու եղբայրներն էլ հրաժարվում են Սասունը կառավարելուց, եւ Սասունը սկսում է կառավարել նրանց մայրը, մինչեւ Մեծ Մհերի մեծանալը: Հետագայում, Մըսրա Մելիք Ավագը, իմանալով Մեծ Մհերի մահվան մասին, հարձակվում է Սասունի վրա, թալանում, ավերում է, երկու եղբայրներին` Հովանին ու Վերգոյին, գերի է տանում: Հովանը եւ Վերգոն մնալով գերության մեջ, Մըսրա Մելիք Ավագին խնդրում են, որ իրենց բաց թողնի, եւ նրանք անցնելով Մըսրա Մելիք Ավագի թրի տակով, վերադառնում են Սասուն, եւ էպոսում գրված է, որ դրանից հետո Վերգոն դառնում է Սասնա կառավարիչ: Հարց է առաջանում, ի՞նչու Վերգոն, երբ որ ուներ հնարավորություն ինքնուրույն կառավարել, հրաժարվեց իշխանությունից, իսկ անցնելով Մըսրա Մելիք Ավագի թրի տակով, նա մեծ սիրով համաձայնվում է կառավարել Սասունը: Այսօրվա  իրականության  մեջ  այս  պատկերը  ներկայանում  է  հետեւյալ  կերպ: «Ղարաբաղ» կոմիտեն, մինչեւ մոսկովյան բանտերում հայտնվելը, հնարավորություն ուներ վերցնելու  իշխանությունը,  բայց  ամեն  կերպ  խուսափեց,  իսկ  մոսկովյան  բանտերից վերադառնալուց հետո, արագ եւ գործունյա քայլեր ձեռնարկեց իշխանությունը իր ձեռքը վերցնելու ուղղությամբ: Եվ այդ բոլոր քաղաքական գործիչները, որոնք անցել են Մըսրա Մելիք Ավագի թրի տակով, որպես կանոն, կրում են այդ թրի նշանը, եւ նրանց մոտ վնասված է  վիզը:  Ի՞նչ  տարբերություններ  կան  Ձենով  Հովան,  Ցռան  Վերգո  համակարգի  եւ  Քեռի Թորոս համակարգի միջեւ: Տարբերությունը հետեւյալն է: Քեռի Թորոսը երբեք չի հայտնվում գերության մեջ, երբեք չի անցնում Մըսրա Մելիքի թրի տակով, եւ նրա գործունեությունը ավելի անկաշկանդ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031