Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծում է՝ իր չառաջադրվելը իշխանությունների համար մտածելու առիթ պետք է լինի

Հունվար 17,2013 21:51

Նախագահական ընտրություներում առաջադրված ու ընտրագրավը չվճարելու պատճառով ընտրապայքարից դուրս մնացած նախագահի թեկնածու Մհեր Հայրապետյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններում էլ ուժերը փորձել: «Ես պարտված չեմ,ընդհակառակը սա փորձ էր, համարում եմ քաղաքական իրականության մեջ ճանաչում էր»,- Aravot.am-ին ասաց պարոն Հայրապետյանը:

Նա այս ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել (ԿԸՀ) ընտրական օրենսգրքում բարեփոխումներ անելու իր նախաձեռնությունը. «Իրենք կարող են առաջարկություններս ներկայացնել կառավարությանը: Ակնկալիքներ ունեմ, որ կառավարությունը կձեռնարկի միջոցառումներ՝  օրենսդրական նախագիծ ներկայացնելով Ազգային ժողովին»:

Նախագահի թեկնածուն առաջարկում է ընտրական 8 միլիոն դրամ գրավի փոխարեն  50.000 դրամ պետական տուրք սահմանել:

10 տարուց ավելի գործազուրկ թեկնածուի ընտանիքը շատ չի տխրել նրա կարճ գործունեության համար:  Հիշեցնենք՝ ավելի վաղ պարոն Հայրապետյանն ասել էր, որ ընտանիքում դժգոհում են, որ այդքան երկար ժամանակ  անգործ է. «Ոչ մի խոչընդոտ չի տեսնում ընտանիքս, բայց բոլորն էլ սպասում էին, որ ինձ կմերժեն: Սա ավելի շատ ոչ թե ինձ, այլ մեր իշխանություններին  մտածելու տեղիք պիտի տա: Պետք է մտածեն. ես գիտությունների ազգային ակադեմիայի նախկին աշխատող եմ, երեք բարձրագույն կրթություն ունեմ, բայց չեմ կարողանում մասնակցել ընտրություններին: Ես ունեմ նաեւ ընտրազանգված»:

Նա նաեւ դժվարացավ ասել՝ որ բնագավառում է շարունակելու աշխատանք փնտրել. «Տարբեր ոլորտնեորւմ կրթություններ  ունեմ,  դա մեկ-մեկ դժվարությունների առիթ  է տալիս, թե որ ուղղություններում աշխատանք փնտրեմ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031