Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Մի մսխեք Ձեր ժամանակը»

Հունվար 18,2013 22:22

Երգի պետական թատրոնում այսօր տեղի ունեցավ  Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի կազմակերպած «Հայկյան» 10-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որին ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Այս մրցանակաբաշխությամբ ՀԵՀ-ը նպատակ ունի  խթանել հանրապետությունում ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, երիտասարդական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության որորտում  երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը  եւ պետական երիտասարդական քաղաքականության ոլորտում կատարված աշխատանքները:

«Լավագույն երիտասարդական հ/կ» Երեւանում անվանակարգի առաջին մրցանակը տրվեց «Ակադեմիական համագործակցության եւ օժանդակությյան  հայկական ասոցիացիային»` ԱՐՄԱԿԱԴԻՆ: Վերջինիս նախագահ Խաչիկ Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ԱՐՄԱԿԱԴԸ Հայաստանում ամենամեծ գիտական ցանցն  է, որի շրջանակում երիտասարդ գիտնականների համար տարածվում է գիտական տեղեկատվություն այն  մասին, թե որտեղ կարելի է սովորել, ինչ կրթաթոշակներ է հնարավոր ստանել. «Այդ ամենը կատարվում է կայքի, էլ. հասցեների, Facebook-ի եւ այլնի միջոցով: Կազմակերպության գլխավոր ձեռքբերումը համարում եմ այն հանգամանքը, որ կարողացել ենք հասնել գիտական հայտարարության մոնոպոլիայի չեզոքացմանը: Այսինքն` լավ հայտարարությունը կամ կրթաթոշակը չի մնում պարզապես ռեկտորի սենյակում, այլ տարածվում է համապատասխան ուղղություններով»:

Այս տարի առաջին անգամ «Հայկյան» մրցանակաբաշխությունում ընդգրկվել է  «Երիտասարդության շրջանում հոգեւոր  դաստիարակությանն  ուղղված ծրագրերի համար» հատուկ մրցանակը, որը նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհվեց Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» հոգեւոր միությանը: Միության հոգեւոր հովիվ տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը մեզ հետ զրույցում  նշեց, որ 1989թ-ին, երբ Վեհափառ Հայրապետը ստեղծեց միությունը, նպատակ դրվեց առավել համապարփակ ծառայել երիտասարդությանը եւ երիտասարդներին ներգրավվել եկեղեցու կյանքից ներս: Տեր հոր խոսքով. «Ներկայումս երկրում բարենպաստ հնարավորություններ  են ստեղծվել  եկեղեցու զորացման եւ եկեղեցու` ժողովրդի կյանքում ներկայություն դառնալու համար: Երիտասարդությանն առավել հայեցի եւ ամուր կրթելու ճանապարհին մենք կարողանում ենք տարաբնույթ միջոցառումների  եւ քարոզների միջոցով երիտասարդությանը փոխանցել հոգեւոր գիտելիքներ, մոտեցնել եկեղեցուն եւ ներգրավվել հոգեւոր գործունեության մեջ»:

Մրցանակաբաշխության ներկաներին խոսք հղեց նախագահ Սերժ Սարգսյանը. «Մարդու անունն այս միջավայրում հնչելը հաղթանակ է: Ամենամեծ վնասը, որը մարդը կարող է պատճառել իրեն, իր ժամանակի վատնումն է` մսխումը: Մի մսխեք Ձեր ժամանակը»:

 

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031