Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի թեկնածու Արման Մելիքյանին մերժեցին (Տեսանյութ)

Հունվար 18,2013 23:34

 

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  մերժեց նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դիմումը: Հիշեցնենք նա հանձնաժողովից խնդրել էր ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների, Հայաստանից հեռացածների ու ՀՀ քաղաքացիությունից դուրս եկածների մասին տեղեկատվություն:

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ նշված տեղեկատվության պաշտոնական հրապարակումը վերահասցեավորվել է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն:

Իսկ դիմումի 2-րդ հատվածը, որով նախագահի թեկնածուն պահանջել էր հանձնաժողովից հավաքագրել ու հրապարակել անկախացումից ի վեր Հայաստանից հեռացած քաղաքացիների վիճակագրական տվյալներ, հանձնաժողովը մերժեց՝ հիմնավորելով, որ այլ սուբյեկտներին հանձնարարականներ տալու ու նման տեղեկատվություն հավաքելու, հրապարակելու  լիազորություններ չունի:

Նախագահի թեկնածու Մելիքյանն էլ իր դիմումի մերժման վերաբերյալ ասաց. « Ընտրական հանձնաժողովների նախագահներից որեւէ մեկը, այդ թվում նաեւ դուք՝ հարգելի պարոն նախագահ, տեղյակ չեք Հայաստանում ընտրողների իրական քանակի մասին տեղեկատվությանը: Սա անվստահության մթնոլորտը խորացնող հանգամանք է: Փորձեցի սրա վրա հրավիրել ձեր ուշադրությունը»:

Պարոն Մուկուչյանն էլ պարզաբանեց, որ հանձնաժողովը դիմումի քննման փուլում մնում է իրավական հարթությունում, եւ քաղաքական նկատառումները հանձնաժողովը դիմումի քննման ժամանակ ընդունում է որպես դիմումատուի մոտեցումներ: Նա նորից կրկնեց, որ պահանջվող տեղեկատվության տրամադրողը ԿԸՀ-ն չէ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031