Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանում ֆուտբոլի ամենաերիտասարդ մարզիչը Նիկոլ Փաշինյանի հայրն է

Հունվար 19,2013 18:10

Հունվարի 17-ին Տավուշի մարզի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Իջեւանի «ՆիկԱրմ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արմեն Խաչատյանը ներկայացրեց ակումբի կատարած աշխատանքները եւ առկա խնդիրները:  2012թ ակումբը ներկայացնող 3 թիմեր, տարիքային  տարբեր խմբերում,   մասնակցել  են Հայաստանի մանկապատանեկան առաջնությանը: Ակումբը 2011 եւ 2012 թվականներին կազմակերպել  է ֆուտբոլի եւ ֆուտզալի մարզային եւ Իջեւանի տարածաշրջանային մրցաշարեր:

Ամենամեծ խնդիրները ֆուտբոլի մասնագետ  մարզիչներ, ֆինանսավորման կայուն աղբյուրներ  եւ սեփական խաղադաշտ չունենալն է: Ակումբի երիտասարդ 2 մարզիչները մասնագիտական կրթություն չունեն:  Արմեն Խաչատրյանի խոսքերով՝ Իջեանում ամենաերիտասարդ  մարզիչը, ով ունի ֆուտբոլի մասնագետի որակավորում, Նիկոլ Փաշինյանի հայրն է՝  Վովա Փաշինյանը:  Վերջինս 2000 թվականին եղել է  «ՆիկԱրմ»  ֆուտբոլային ակումբի հիմնադիրներից:

2012թ. Իջեւանի քաղաքապետարանը եւ քաղաքի ավագանու անդամ Արտակ Խաչատրյանը «ՆիկԱրմի» մանկապատանեկան թիմերին օգնել են  1 միլիոն 200 հազար դրամի չափով, սակայն այդ  գումարը  բավարար չէ անհրաժեշտ ծախսերը հոգալու համար: Ակումբի թիմերը մրցակիցներին ընդունում են Իջեւան քաղաքից 18 կմ հեռավորությամբ գտնվող Աչաջուր գյուղի  խաղադաշտում:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031