Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը մասնակցել է Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումներին

Հունվար 26,2013 17:20

Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում և ՀՀ նկարիչների միությունում բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ, որոնց ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը շրջել է ցուցասրահներում՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին:

Գեղագիտության ազգային կենտրոնում բացված «Սիրո ուժն է անհաղթ» խորագրովցուցահանդեսում ներկայացված են եղել կենտրոնի նկարչական ստուդիայի սաների աշխատանքները, իսկ ՀՀ նկարիչների միության ցուցասրահում` երիտասարդ ստեղծագործողների հանրապետական հինգերորդ հոբելյանական ցուցահանդեսի մասնակիցների գործերը:

Շնորհավորելով ներկաներին Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ վարչապետը նշել է. «Շատերը հիշում են, որ տարիներ առաջ Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ փորձ արվեց Սուրբ Սարգսի տոնը դարձնել ավանդական: Տարեցտարի այս տոնն ավելի մեծ շուքով է նշվում Հայաստանի Հանրապետությունում և ավելի մեծ զանգվածներ են ներգրավվում այս տոնակատարությանը: Ուրախ եմ, որ Սուրբ Սարգսի տոնը որպես ազգային ավանդույթ վերականգնվում է և լայն տարածում գտնում Հայաստանում»:

Այնուհետև Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանի սիրահարների այգում կազմակերպված միջոցառմանը, որում ևս նշվել է երիտասարդների և սիրո բարեխոս Սբ. Սարգսի տոնը: Միջոցառումը, որին ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և բազմաթիվ երիտասարդներ,  անցկացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031