Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց Արծիվների» շնորհավորանքը ազգային բանակի տոնի առթիվ

Հունվար 27,2013 14:29

Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիներ.

Արիական ծագում ունեցող անպարտելի հայ ժողովուրդը 20-րդ դարավերջին` հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ, արցախյան հերոսամարտի ընթացքում, Ազգային-Պետական-Հայրենասիրական գաղափարախոսությամբ, նվիրվածությամբ, աշխատասիրությամբ, պատասխանատվությամբ առաջնորդվող նահատակված և կենդանի հերոսների  շնորհիվ ձեռք բերեց և կազմավորեց Ազգային Բանակ, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը:

Ուղիղ 21 տարի է, ինչ Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող արցախյան հերոսամարտ հաղթանակած հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է Հայոց Ազգային Բանակի տարեդարձը:

Հաղթական ու պատվական ուղին հատած Հայոց Ազգային Բանակը հունվարի 28-ին տոնում է իր հիմնադրման 21-րդ տարեդարձը:

Անձամբ իմ և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ` արցախյան հերոսամարտ հաղթանակած ժողովուրդ հայոց` Հայոց Ազգային Բանակի 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն և երկարակեցություն, պետականաշինության սուրբ գործում նորանոր ձեռքբերումներ և հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:

  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական

 կազմակերպության հիմնադիր նախագահ`     Խաչիկ Ասրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031