Լրահոս
Օրվա լրահոսը

Վեց մեդալ եւ թիմային առաջին տեղ

Հունվար 29,2013 10:34

Երեկ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Դանիայից հաղթանակով վերադարձավ տուն:

Դանիայում անցկացվում էր «A» կարգի միջազգային մրցաշար, որտեղ մեր մրցակիցներն էին Հունգարիան, Գերմանիան, Ֆրանսիան, Նորվեգիան, Ֆինլանդիան եւ, իհարկե, Դանիան: Հայ ըմբիշների մրցելույթների մասին տեղեկություն ստանալու նպատակով Aravot.am-ը հեռախոսով կապվեց հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ այն պահին, երբ նրանք նոր էին վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայան եւ սահմանապահ զննում էին անցնում: Այդուհանդերձ, պարոն Ջուլֆալակյանն ասաց. «Բավականին ներկայացուցչական մրցաշար էր, որտեղ մեր տղաները նվաճեցին յոթ մեդալ եւ թիմային հաղթանակ տարան: Առաջին տեղեր գրավեցին Սասուն Ղամբարյանը, Արթուր Շահինյանը եւ Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, երկրորդ՝ Տիգրան Թորոսյանն ու Սարգիս Տոնոյանը, երրորդ՝ Արամ Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանը: Հիմա տղաները մի փոքր կհանգստանան եւ արդեն փետրվարի 3-ից ուսումնամարզական հավաք կանցկացնեն ֆուտբոլի ակադեմիայում: Այդ հավաքին հրավիրել ենք 24 ըմբիշ՝ ներառյալ բոլոր առաջատարները, եւ չորս մարզիչ»:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031