Ռուսաստանում բեռնաթափում են ուսումնական ծրագրերը

Ռուսաստանում բեռնաթափում են ուսումնական ծրագրերը

Աշակերտները դպրոցում կկարդան գրական քիչ, բայց «զիլ» գործեր

 

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի մատուցմամբ, ՌԴ կրթության եւ գիտության նախարարությունը սահմանել է արտադասարանական գրականության  ցանկը եւ «բեռնաթափել» գրականություն առարկայի դպրոցական ծրագրերը: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է նախարարության ներկայացուցիչ Ելենա Նիզիենկոն: Գրքերի ցանկը թարմացվում է 10 տարին  մեկ անգամ: «Եթե ժամանակակից հեղինակների բում լինի, գրականության ծրագիրը կարող է փոփոխվել»,-հայտարարել է նա:

Ինտերնետային քվեարկության արդյունքում առաջարկվող 5000 գրքից ընտրվել է 100-ը՝ ըստ վարկանիշի: Գրքերի ցանկի վերաբերյալ քննարկումներին մասնակցել է լայն հանրությունը, այդ թվում  մշակույթի անվանի գործիչներ եւ ճանաչված մանկավարժներ:

Տիկին Նիզիենկոն ասուլիսում փաստել է, որ այսպիսով մանկավարժների խնդիրը բարդացել է, նրանք դժվարանալու են գրքերի ընտրության հարցում, բայց մյուս կողմից էլ նախարությունն իր առաջ  նպատակ է դրել զարգացնել աշակերտների ինտելեկտը եւ խթանել վերլուծելու ունակությունը:

Նրա խոսքով, նախարարությունը դեմ է դպրոցական ծրագրի պարզեցմանը, բայց չէր խանգարի ուսումնական ծրագրեր ներմուծել  «ֆենթզի» ժանրի հեղինակների: «Նման բաներ երեխաները պե՛տք է դպրոցում անցնեն, բայց դրանք չպետք է գերաշռեն ուսումնական ծրագրերում»,-հայտարարել է պաշտոնյան:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք