Լրահոս
Օրվա լրահոսը

Աբովյանի քաղաքապետ. «Սամվել Բալասանյանի թեման գնացեք իրանից հարցրեք»

Հունվար 31,2013 12:11

«Ես կուսակցության անդամ եմ, կուսակցությունն ինչ որոշում կայացրել է՝ ես դրան կողմ եմ»,- այսօր Աբովյան քաղաքի երաժշտական դպրոցում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց  Աբովյանի քաղաքապետ, ԲՀԿ նախագահի փեսան` Կարապետ Գուլոյանը:

Ձեր ներկայությունը նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ի օգտին եք աշխատելու հարցին՝ Գուլոյանը պատասխանեց. «Ես քաղաքապետ եմ, ես ի՞նչ իրավունք ունեմ ստեղ չլինել: Երկրի նախագահն ա գալիս, ոնց կարա՞մ չդիմավորեմ երկրի նախագահին»: Լրագրողները փորձեցին հասկանալ, ինչպե՞ս է նա վերաբերվում իր կուսակից, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի`Սերժ Սարգսյանին սատարելու որոշմանը: «Սամվել Բալասանյանի թեման գնացեք իրանից հարցրեք»,-ասաց նա:

Իր քաղաքացիական կեցվածքը դրսեւորելու մասին Aravot.am-ի հարցին էլ ասաց, որ դա իր սահմանադրական իրավունքն է եւ պարտավոր չէ դա մասին հրապարակային հայտարարություններ անել:

Մեր հաջորդ հարցին`իրականությանը համապատասխանո՞ւմ էին խոսակցությունները, որ ինքը մարզի ԲՀԿ-ականների հավաք է արել եւ հանձարարական տվել` Սերժ Սարգսյանի օգտին աշխատելու մասին, ասաց. «Դրանք խոսակցություններ են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Յուրաքանչյուր հարցի պատասխան ներծծբած է,՝ խորը գավառական ստրկամտությամբ: Հետաքրքիր
    է, 5 տարի հետո ի՞նչ սպասել այս մարդկանցից:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031