Լրահոս
Օրվա լրահոսը

Էպոսագետը ներկայացրեց Սերժ Սարգսյանի կենսագրության մանրամասները

Հունվար 31,2013 12:44

Այսօր «Peoplemeter» ակումբում  ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը կրկին անդրադարձավ Սերժ Սարգսյանի կենսագրությանը: Նրան անհանգստացնում է մասնավորապես այն, թե ինչպես է Սերժ Սարգսյանը զբաղեցնելով տարբեր պաշտոններ, լինելով տարբեր կուսակցությունների անդամ, հասել  նախագահի պաշտոնին:

«Ինձ հարցնում էիք, թե ես ինչ էի անում Վազգեն Մանուկյանի շտաբում, ես էլ հիմա հարցնում եմ, իսկ ի՞նչ էր անում Սերժ Սարգսյանը 1996  թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի  շտաբում… Ես կասեմ` անձամբ պատասխան էր տալիս վերջինին»:

Սեդրակյանը խոսելով իր ծրագրերից, ասաց, որ շարունակում է տանից հետեւել ուրիշների քարոզարշավին.  «Իմ ծրագրերում փոփոխություններ չեն լինելու, բայց քարոզարշավի շրջանում շարունակելու եմ կյանքի կոչել ծրագրերս ու այնպես անել,  որ Սերժիկ Սարգսյանը ի վերջո դուրս գա քարոզարշավից»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031