Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց ուղեղները լվացվել են». Բորիս Թամոյան

Հունվար 31,2013 13:01

«Արագածոտնի մարզի Սադոնց գյուղում աղանդավորական կառույց գոյություն ունի: Մանկապարտեզում շարժման ներկայացուցիչները կազմակերպում են հավաքներ, որի նպատակն է եզդիներին «խավարից հանել եւ տանել դեպի լույսը»»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Աղանդավորները քայքայում են եզդիական համայնքները թեմայի շուրջ նշեց «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի նախագահ Բորիս Թամոյանը:

Նրա պնդմամբ, մարդկանց ուղեղները լվացվել են եւ վերջիններս անգիտակցորեն դեմ չեն դրան: ՀԿ նախագահները դիմել են կառավարությանը, Կրթության նախարարությանը եւ սպասում են պատասխանի, իսկ աղանդավորական շարժման ներկայացուցիչները հովանավորվում են ամերիկյան Enlighten Foundation բարեգործական կազմակերպությունից:

«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Սաիդ Ավդալյանի խոսքով կրոնական շարժումը առանձին աղանդավորական շարժում է, որը տարբեր երկրներում իրականացնում է տարբեր աշխատանքներ.

«Աղանդավորական շարժման ներկայացուցիչների քարոզչական առաջին թեզը հետեւյալն է. եզդիներն ու քրդերը նույն ծագումն ունեն: Դա սխալ վերագրում է  եզդիների մշակույթին, երկրորդը եզդիների կրոնն արժեզրկելն է` համարելով այն սատանապաշտություն»:

Բանախոսի համոզմամբ աղանդավորները 2006թ.-ից փորձում են արժեզրկել եզդիների ավանդույթներն ու կրոնական ծեսերը, նրանք կրոնական քարոզչություն են իրականացնում եւ թաքնված կերպով նսեմացնում ժողովրդին.

«Նրանք քարոզչություն են կազմակերպում հիմնականում սոցիալ տնտեսական ծանր պայմաններ ունեցող համայնքներում կամ գյուղերում, որպեսզի ազդեցություն թողնելն ավելի հեշտ լինի: Սա վտանգ է նաեւ հայ առաքելական եկեղեցու համար, քանի որ համախոհներ ձեռք բերելով նրանք կհեշտացնեն իրենց աշխատանքը»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031