Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բուհերը խոշոր հարկատուների ցանկում. 2012թ. վճարել են շուրջ 3,9 մլրդ. դրամ

Հունվար 31,2013 14:16

ՀՀ պետական եկամուտների  կոմիտեն հրապարակել է 2012 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում  ընդգրկված են նաև ՀՀ  ուսումնական հաստատություններ և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ` այդ թվում 13 բուհեր, Կրթության ազգային ինստիտուտը և Շիրակացու անվան ճեմարան կրթահամալիրը: Խոշոր հարակատու բուհերի ցուցակը գլխավորում է Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանը, որը ցուցակում զբաղեցնում է 112-րդ տեղը՝ 834 մլն  534 հազար դրամ վճարման ցուցանիշով:

Երկրորդը` Երևանի պետական համալսարանն է ՝145-րդ տեղ (վճարել է 668 մլն 793 հազար դրամ ) , երրորդը` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (286-րդ տեղ՝ 324 մլն 76 հազար դրամ), իսկ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը չորրորդն է (291-րդ տեղ՝ 318 մլն 191 հազար դրամ):

Խոշոր հարկատուների ցանկում  ընդգրկված են Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Ռուս-հայկական(սլավոնական) համալսարանը,  Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը,  Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան, Գյումրու Նալբանդյանի անվան մանկավարաժական ինստիտուտը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը:

Բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, թվարկված  կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել շուրջ 3,9 մլրդ. դրամ: Ի դեպ նախորդ տարվա՝ 2011 թվականի ցուցանիշը եղել է շուրջ 3,3 մլրդ դրամ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031