Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքնամաքրման» գործընթաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունում

Հունվար 31,2013 18:19
petros makeyan

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացվում է  կուսակցության որոշման մասին: 

Որոշում

Կուսակցության քաղաքական խորհուրդը լսեց կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանի և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Պետրոս Գևորգյանի կանոնադրական պահանջները չկատարելու, կուսակցությունը վարկաբեկելու հետևողական գործունեության հարցը:

            Ղ.Մեհրաբյանը և Պ.Գևորգյանը, կեղծելով փաստերը, ներկայանում են որպես կուսակցության հիմնադիր անդամներ այն դեպքում, երբ կուսակցության 1998թ. մարտի 7 ընդունած ”Հռչակագրով” «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հիմնադիրներ են համարվում «Հայրենիք» պատգամավորական խմբի անդամները:

            Ղ.Մեհրաբյանը, անտեսելով կուսակցության քաղաքական խորհրդի 2012թ. դեկտեմբերի 25-ի որոշումը, դեկտեմբերի 26-ին ՀԱԿ քաղաքական խորհրդում ստորագրում է որոշում, որի լիազորությունները չուներ և հակասում էր ԺՀԿ դեկտեմբերի 25-ի որոշմանը:

            Ղ.Մեհրաբյանը և Պ.Գևորգյանը վերջին մեկ ամսվա ընթացքում ԶԼՄ-ով հանդես են եկել հարցազրույցներով ու հայտարարություններով, որով ոչ միայն վարկաբեկել են կուսակցության հեղինակությունը, ավելին` 30.01.2013թ. իրենց ստորագրությամբ տարածած հայտարարությամբ հստակ է պատվիրատուի նպատակը` կուսակցության կազմաքանդումը և ուզուրպացումը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը և Երևանի մարզային կազմակերպության 31.01.2013թ. ներկայացմամբ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը` համաձայն կուսակցության կանոնադրության գլուխ 2,  5 և 6  կետերի պահանջների, դադարեցնում է Ղ.Մեհրաբյանի և Պ.Գևորգյանի «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունում անդամակցությունը:

 

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության

քաղաքական խորհուրդ

31.01.2013թ.

Լուսանկարում՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031