Լրահոս
Օրվա լրահոսը

«Բիրդան աղա» չի կարող դառնալ

Հունվար 31,2013 19:18

Աբովյանցի գործարարին Սերժ Սարգսյանը մասնակի գոհացրեց

«Բիրդան աղա դժվար ա միանգամից դառնալ»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ տպավորություն թողեց ձեզ վրա նախագահի նախատինքը, ասաց Կոտայքի մարզի բնակիչ Սամվել Թորոսյանը: Նա փոքրիկ ջերմոցային տնտեսություն ունի եւ այսօր Աբովյան քաղաքում ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ որոշ հարցեր բարձրացրեց : Ինչին ի պատասխան նախագահը սրտնեղեց, թե մեր գործարարները ուզում են միանգամից «բիրդան աղա» դառնալ: Նախագահի դիտողություն-դիտարկումներից գործարարը մասնակի է գոհացել: Մասնավորաբար, այն, որ նախագահը խոստացավ, որ կքննարկեն Հայաստան ներկրվող ապրանքների մաքսազերծման հարցը: Որքանո՞վ էր համոզիչ իր խոստման մեջ նախագահը, հույս ունե՞ք, որ հարցը կքննարկվի, գործարարն ասաց. «Դե, երեւի…»: Մեր հաջորդ հարցին՝ ընդհանրապես հուսոդրո՞ղ էր նախագահի թեկնածուի խոսքը, կողմնորոշվե՞ց՝ իր ընտրության մեջ, մեր զրուցակիցը բազմանշանակ ժպտաց եւ հեռացավ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031