Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը գյումրեցի ՕԵԿ-ականների մոտ կքարոզի Սերժ Սարգսյանին

Հունվար 31,2013 21:13

Վաղը Գյումրի է ժամանելու ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ով Վարդան Աճեմյանի անվան  պետական դրամատիկական թատրոնում  կհանդիպի շիրակցի իր կուսակիցների հետ ու կհորդորի նրանց սատարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Մեր այս տեղեկությունը հաստատեցին ՕԵԿ գրասենյակում` նշելով, որ ՕԵԿ-ը արդեն իսկ  պաշտոնապես հայտարարել է երկրի նախագահին սատարելու մասին, ու այցեր է կազմակերպում հանրապետության տարբեր մարզեր` քարոզարշավի շրջանակներում:  Ի դեպ, մինչ Շիրակի մարզը, ՕԵԿ առաջնորդը նույն այցի շրջանակներում  եղել է նաև Լոռիում: Թեև ՕԵԿ-ականները լրագրողներին հատուկ հրավերք չէին ուղարկել ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի` Սերժ Սարգսյանին նվիրված  քարոզը լուսաբանելու, սակայն, նրանց վստահեցմամբ,  մուտքն ազատ է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031