Դատավորների են պատժել

Դատավորների են պատժել

Արդարադատության խորհրդի հունվարի 31-ի նիստում

2013 թվականի հունվարի 31-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ,
որի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական
հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության
ենթարկելու մասին միջնորդությունները, և ղեկավարվելով Հայաստանի
Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի
Հանրապետության դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով,
Արդարադատության խորհուրդը որոշեց.

1. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր
իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանին
հայտարարել նախազգուշացում։

2. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր
իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին
հայտարարել նախազգուշացում։

3. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր
իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանին
հայտարարել նախազգուշացում։

4. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին
ատյանի դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին հայտարարել նախազգուշացում։

Արդարադատության խորհուրդը քննության առնելով նաև ՀՀ Սյունիքի մարզի
ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սերգեյ Աղաբեկյանի և ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արշակ Շահոյանի դիմումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 3-րդ մասով և ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 1184 որոշմամբ, որոշեց դիմել Հայաստանի Հանրապետության Նախագահին` վերջիններիս լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ։

ՀՀ դատական դեպարտամենտի
Միջազգային համագործակցության և
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք