Պայմանագրային զինծառայողը հանուն տղայի առողջության մեկնել է Ռուսաստան

Պայմանագրային զինծառայողը հանուն  տղայի առողջության մեկնել է Ռուսաստան

Արդյունքում՝ դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման

 

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Զոյա Զաքինյան) դեկտեմբերի 27-ին ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 4-րդ մասով («Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը»)  պայմանագրային զինծառայող, Վանաձոր քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված  Գարիկ Վարդանյանին դատապարտեց մեկ տարի ազատազրկման:  Զորամասի հրաձիգ, կոչումով շարքային Գ.Վարդանյանը պարտավոր էր 2011թ. հունիսի 24-ին արձակուրդից վերադառնալ եւ անցնել իր ծառայողական պարտականությունների կատարմանը:

Սակայն նա մեկնել է Ռուսաստանի  Դաշնություն, որտեղ  2012թ. մայիսի 16-ին բռնվել եւ բերման է ենթարկվել: Գ. Վարդանյանը Ռուսաստան էր մեկնել, որպեսզի  սրտի արատով տառապող իր 3 տարեկան տղայի վիրահատության համար փող աշխատի  եւ ժամանակին վերադառնա զորամաս: Սակայն այնտեղ նրա գործերը չեն ստացվել, նա  Հայաստան, պայմանագրային ծառայության չի վերադարձել:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք