Լրահոս
Օրվա լրահոսը

Հացադուլավոր Շանթ Հարությունյանն իր առաքելությունն ավարտված է համարում

Հունվար 31,2013 22:08

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն այսօր ավարտեց իր հացադուլը, ինչպես ինքն է ասում՝ «եռօրյա հացադուլից հեռանում է հոգեկան բավարարվածությամբ»

«Հեղափոխությունը կարելի է սկսել հացադուլով, բայց հացադուլով հեղափոխություն չես անի: Խնդիրը չի լուծվել, պայքարը շարունակելու եմ: Իմ  միսիան ավարտված է, բայց չեմ բացառում, որ անհրաժեշտության դեպքում ընկերներիս հետ գամ միանամ հացադուլի կամ ակցիա անեմ»,- Aravot.am-ին ասաց պարոն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ պարոն Հարությունյանը հացադուլով միացել էր նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին՝ իր քաղաքացիական համերաշխությունը հայտնելով:

 

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Տեսանյութը` շուտով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031