Լրահոս
Օրվա լրահոսը

Իոսիֆ Կոբզոնը կայցելի Գյումրի

Հունվար 31,2013 22:42

Շաբաթ օրը Գյումրու փողային նվագախմբին երաժշտական գործիքներ նվիրելու նպատակով մշակութային մայրաքաղաք  կայցելի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը:

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը՝ երաժշտի այցը բացարձակապես կապ չունի Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մայրաքաղաք հռչակելու ծրագրի հետ, նա գալիս է իր նախաձեռնությամբ: Ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի՝ Գյումրու փողային նվագախումբը շատ որակյալ է, բարձր մակարդակի, սակայն  երաժիշտների ձեռքի տակ եղած երաժշտական գործիքները շատ հին են, երկրաշարժի ժամանակ մի կերպ իրար գլխի հավաքած: Այդ պատճառով էլ քաղաքապետարանը  որոշել  է Կոբզոնի նվերը փոխանցել փողային նվագախմբին, իսկ փողային նվագախմբի գործիքները  բաշխել երաժշտական դպրոցների փողային բաժինների միջև:

Հիշեցնենք, որ Իոսիֆ Կոզբոնը դեռևս նոյեմբերի 22-ին իր 75-ամյա հոբելյանին նվիրված բարեգործական համերգ էր տվել Երևանի  Արամ Խաչատրյան համերգասրահում ու համերգի կազմակերպչի`«Созвездие» միջազգային բարեգործական հիմնադրամի միջոցով  ողջ հասույթը տրամադրել  Գյումրիի երաժշտական դպրոցներին: Սպիտակի  պատվավոր քաղաքացուն , «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը  կրող երաժշտին  գյումրեցիները կհյուրընկալեն  Գյումրու քաղաքապետարանում, թիվ 4-րդ երաժշտական դպրոցում, Սլաբոդկա թաղամասում գտնվող Պատվո բլուրում, Ձիթողցոնոց  տուն-թանգարանում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031