Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանի քայլը PR տեխնոլոգիա համարելը ցինիզմ է

Հունվար 31,2013 23:02

Ըստ Ստեփան Դանիելյանի՝ այդկերպ առաջադրված քաղաքական պահանջը արժեքազրկում են

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձավ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլին: Նրան հարց ուղղեցինք, թե այդ ծայրահեղ քայլը, Անդրիաս Ղուկասյանի պահանջը որքանո՞վ է ընկալելի հասարակությանը, հասնու՞մ է նրա պահանջը մարդկանց, եւ ընդհանրապես, որպես PR տեխնոլոգիա ինչպե՞ս է նա գնահատում այդպիսի տարբերակի կիրառումը:

«Անդրիաս Ղուկասյանի քայլը կարծես թե հասարակության համար այնքան էլ ընկալելի չի: Ցանկացած նոր միտք, նոր մոտեցում հանրությունը միանգամից չի ընկալում, միշտ որոշակի ժամանակ է պետք լինում: Այն տպավորությունն ունեմ, որ հանրությունը, ինչպես նաեւ քաղաքական համակարգը չի կարողանում վերաբերմունք ձեւավորել Ղուկասյանի հանդեպ: Նա, ըստ էության, հենց այդ դիրքերից է հանդես գալիս` ժխտել գործող քաղաքական համակարգը»,- նկատեց Ստեփան Դանիելյանը:

Ինչ վերաբերում է PR տեխնոլոգիաներին, ապա մեր զրուցակիցը նկատեց․ «Ես ավելի լավ տեխնոլոգիաներ գիտեմ, օրինակ, կարելի է ինքնահրկիզում կազմակերպել, որը շատ տպավորիչ PR տեխնոլոգիա կհամարվի, ավելին՝ youtube-ում մի քանի տասնյակ միլիոն դիտում կարելի է ունենալ, սակայն դժվար թե առողջությանը հասցված նման վնասի դեպքում հետաքրքրի PR դիվիդենտները: Այս ցրտին գիշեր-ցերեկ փողոցում գտնվելով հացադուլ անելը դժվար թե կարելի է PR տեխնոլոգիա համարել: Նման անձնազոհ քայլի գնալու համար պետք է մեծ արիություն եւ ներքին համոզվածություն ունենալ: Այդ քայլը PR տեխնոլոգիա համարելը ցինիզմ եմ համարում, որի նպատակը առաջադրված քաղաքական պահանջը արժեքազրկելն է»: 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ստեփան Դանիելյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031