Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց Արծիվները» դատապարտում է ոճրագործությունը և զորավիգ է Պարույր Հայրիկյանին

Փետրվար 01,2013 14:37

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ խստագույնս դատապարտում է ազգային գործիչ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացրած մահափորձը:

Թերուցքային վիճակներում գտնվող, կեղտաջրերում որդերի պես բնակվող, մարդասպան սաֆարովների տեսակով ապրող տականքների կողմից իրականացված ոճրագործությունը միանշանակ ուղղված է ինչպես 2013 թվականի փետրվարի 18-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների դեմ, այնպես էլ մարդկության մեջ իր ուրույն տեղն ունեցող հինավուրց հայոց ժողովրդի դեմ:

Կանխամտածված հանցագործությունը բացահայտվելուց անմիջապես հետո, հատկապես ազգային-պետական-հայրենասիրական դաշտում գործող հայրենասերների ցանկությունն է անընդհատ հզորացող հայոց պետականության դեմ ոտնձգություն իրականացրած, հայրենիքի հանդեպ դավաճանություն իրականացրած թրքաբարո մարդասպաններին օրը ցերեկով Հանրապետության հրապարակում  քաղաքացիների առջև կենդանի այրել խարույկի վրա:

Աղոթում  ենք Պարույր Հայրիկյանի առողջության համար:

Աստված պահապան Ձեզ բոլորիդ:

«Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի  տեղեկատվության և

 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Maxim says:

    Այ ,, Հայոց արծիվ,, նայի շատ չտաքանաս, ու հանկարծ շեղվես դեպի Հայրիկյանի կողմը: Քեզ դեռ
    պարտականություններ ունես նրա առջև, ում համար պատրաստ էիր համբուրել դժողքի դռները:

  2. Artur says:

    Խաչիկ Ասրյանը պետականամետ և հայրենասեր գործիչ է: Նա ձեր նմանների պես մի թիմից մյուս թիմը թռնողներից չէ: Եվ շատ ճիշտ է դատապարտում այդ ոճրագործությունը համեմատելով այն :Հայրենիքը սիրող մարդու համար այդ արարքը դավաճանություն է հայոց պետականության դեմ : Մեր երկիրը հզորանալու է Խաչիկի նման նվիրված քաղաքացիներով:

  3. ՏԻԳՐԱՆ says:

    Այ Մաքսիմ մտածի ինչ ես դուրս տալիս, փոխանակ ամեն ոք դատապարտի այս ազգադավ երևույթները, դատարկ դատարկ դուրս ես տալիս, Ասրյանի հայրենասիրության 1 տոկոսն ել ունենայիր նման բաներ չէիր խոսի

  4. anjela says:

    Մարդկային ազգը տառապել է եւ կը տառապի իր տականքների երեսից:Գ.Նժդեհ
    Նման արարքները դատապարտելի են և երկիրը ներսից քայքայող ու ապակայունացնող գործոններ:Նրանք խստագույնս պետք է պատժվեն: Իսկ Խաչիկ Ասրյանի կոշտ ու խիստ դատապարտելը չի նշանակում ,որ նա ձեզ նման անկայուն եղեգ է,որ քամին որ կողմը փչի,նա կթեքվի այդ կողմը: Նա շատ հայրենասեր մարդ է և իր գործունեությամբ ապացուցում է ամեն րոպե:
    Իրենց տականքները – ահա՛ ազգերի գոյութիւնը յաճախ եւ յաճախ դժոխքի վերածող ամենազօրեղ ազդակը:-սրանք մեծն Նժդեհի խոսքերն են և ազգովի պետք է միավորվենք,համախմբվենք ու նրանց արմատախիլ անենք:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728