Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում 14-ամյա աղջիկն ինքնասպանության փորձ է արել

Փետրվար 03,2013 22:12

Այսօր ժամը 17:00-ի սահմաններում Կապանում 14-ամյա մի աղջիկ ինքնասպանության փորձ է արել` իրեն ցած նետելով մոտ 5-6 մետր բարձրություն ունեցող Բաղաբերդ թաղամասի կամրջից:

Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի փոխանցմամբ` 17:30-ի սահմաններում աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել  ողնաշարի կրծքային հատվածի փակ վնասվածքներով, տրավմատիկ շոկով: Ներկա պահին աղջկա վիճակը գնահատվում է ծանր կայուն, ներքին օրգանների վնասում չի եղել: Աղջիկը շոկային վիճակում էր,  դեղերի ազդեցության տակ, ուստի պատասխանատու մարմիններին  դեռեւս չի հաջողվել նրանից պարզել ինքնասպանության փորձի պատճառը, ծնողներն էլ տեղյակ չէին:

Ինքնասպանության փորձ կատարած աղջիկը Բարաբաթում թաղամասում է բնակվում, որը բավականին հեռու է Բաղաբերդ թաղամասի կամրջից:  Կապանում շրջանառվող լուրերի համաձայն` աղջիկը ինքնասպանության փորձ արել է սիրո հողի վրա: 14-ամյա աղջկա այդ քայլը կապանցիների շրջանում խիստ գնահատականի է արժանացել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728