Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանան «Պարույր Հայրիկյանը ցնցում տարած, շոկի մեջ գտնվող մարդ է»

Փետրվար 05,2013 15:45

«Քարոզարշավը հետաձգելու՝ պրն Հայրիկյանի որոշումն իր որոշումն է, որեւէ վերաբերմունք մենք չունենք: Այս ընտրությունների վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է, որեւէ բան կախված չէր պրն Հայրիկյանի որոշումից, գուցե ինչ որ բան իր անձնականի, իր վարկանիշի հետ կապված էր, բայց մեծ հաշվով ընտրությունների արդյունքը կանխորոշված էր»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

ՀՅԴ-ական պատգամավորը նաեւ հումոր արեց`առաջարկելով Սահմանադրության մեջ, բացի անհաղթահարելի խոչընդոտ ձեւակերպումից, ավելացնել նաեւ «անսպասելի խթան» տերմինը,  այն դեպքերի համար, երբ ինչ որ միջադեպ կարող է նպաստել այս կամ այն թեկնածուի շուրջ շատ ավելի մեծ ուշադրության եւ վարկանիշի «կտրուկ» փոփոխությանը: «Որեւէ բան չի փոխվելու, որեւէ բան չի լինելու՝ չնայած խթանին, ամեն ինչ տեղավորվում է սահմանված չափանիշների մեջ»,-հայտարարեց Աղվան Վարդանյանը:

Աղվան Վարդանյանը ապուշություն եւ որոշ մարդկանց կիսաքաղաքական մտածողության արդյունք որակեց այն տեսակետը, որ մահափորձի ետեւում կարող են կանգնած լինել ընտրություններին չմասնակցող ուժերը՝ խանդից ելնելով: Այս ընտրությունները, ըստ Աղվան Վարդանյանի, ունեն երկու շատ յուրօրինակ հատկություն. Առաջին՝ ավարտվում են եւ յուրաքանչյուրի թղթի վրա գրվում է իր տոկոսը եւ երկրորդ՝ ընտրությունները ավարտվում են եւ սկսվում է երկրորդ շրջանը, որի ժամանակ էլ ՀՅԴ-ն կխոսի:

Yerkir.am-ի դիտարկմանը, թե հասկանալի է Հայրիկյանի պահվածքը, երբ նախ հայտարարում էր, որ ռուսներին է կասկածում մահափորձի հարցում, իսկ հիմա էլ ասում է, թե ներքին ուժերին է կասկածում, Աղվան Վարդանյանն ասաց. «Պարույր Հայրիկյանը ցնցում տարած, շոկի մեջ գտնվող մարդ է եւ կարող է ամենահակասական եւ ամենատարբեր տեսակետներ հայտնել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728