Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց «Ժողովուրդի» հակընդդեմ հայցը

Փետրվար 11,2013 22:41
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վարդազարյանի նախագահությամբ մերժեց “Ժողովուրդ” օրաթերթի հակընդդեմ հայցը, որով պահանջում էր դատարանից “Ժողովուրդ” օրաթերթի խմբագրություն ՍՊԸ-ից եւ լրագրող Սոնա Գրիգորյանից  հանել գույքի կալանքը: “Ժողովուրդ” օրաթերթի խմբագրությունը հունվարի 30-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ միջնորդագիր էր ներկայացրել դատարան սույն պահանջով:
Հիշեցնենք, որ “X գրուպ” ընկերության  սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը դատի է տվել “Ժողովուրդ” օրաթերթին եւ լրագրող Ս. Գրիգորյանին ընդհանուր հաշվով պահանջում է 6 միլիոն 200 հազար դրամ գումար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728