Լրահոս
Օրվա լրահոսը

Sky News. «Հայերեն վերնագրով ֆիլմը՝ բրիտանական կինոփառատոններում»

Փետրվար 12,2013 23:36

«Ճանապարհ. սերը հեծանվով» (Janapar: Love on a Bike) ֆիլմը պաշտոնապես ընդգրկվել է 20-րդ «Ռեյնդանս» և «Շեֆիլդ ադվենչըր» կինոփառատոնների ծրագրերում: Հայտնում է «Սքայ նյուզ»-ը՝ մեկնաբանելով, որ Ֆիլմը պարզության, հաճույքի և արկածների մասին է, որը ուղեկցվում է համեստ հեծանվով: Ֆիլմy լի է գեղեցկությամբ և առատ է սիրային պատմությամբ:

23-ամյա Թոմ Ալենը մի հեռավոր անգլիական գյուղից առանց քարտեզի ու տեղեկագրքի իր հեծանվով ճանապարհորդություն է սկսում: Ճանապարհորդության վերջում, բացի լեռնաշղթաներ ու 13 000 մղոն նվաճելուց, նա նաև սիրահարվում է իրանահայ մի գեղեցիկ աղջկա ու համոզում նրան միանալ իրեն: Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես կարող է հեծանիվը դառնալ փախուստի միջոց:

Ֆիլմի ռեժիսորն է Թոմ Ալենը: Ֆիլմի հիման վրա նաև գիրք է հրատարակվել:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728