Լրահոս
Օրվա լրահոսը

Չինարի գյուղում արտակարգ իրավիճակ է, օրվա ընթացքում պարբերաբար կրակել են

Փետրվար 12,2013 23:52

Տավուշի մարզի Չինարի գյուղում փետրվարի 12-ին ողջ ցերեկվա ընթացքում իրավիճակը լարված է եղել, հակառակորդի կողմից պարբերաբար կրակոցներ են հնչել գյուղի տների ուղղությամբ: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղապետ Սամվել Սաղոյանն ասաց, որ այժմ կրակոցները դադարել են, փոխարենը դրանց ձայնը լսվում է Այգեպար ու Մովսես գյուղերի ուղղությամբ:

Նրա տեղեկացմամբ, այսօրվա ընթացքում գյուղի տների ուղղությամբ հնչած կրակոցների հետևանքով մարդկային կյանքերին վնասներ չեն եղել, բայց վնասվել է բնակիչների գույքը.  գյուղացիներից մեկի մեքենան, օրինակ, որի մեջ եղած անչափահաս երեխաները ծանր վիճակի մեջ են հայտնվել, «հիմա սթրեսի մեջ են, նրանցից մեկն հիմա անկողնում պառկած է, ծանր է տարել»:

Բացի այդ, դիպուկահարի կրակոցից վնասվել ու պայթել է գյուղամիջով անցնող գազի խողովակը, գյուղի գազամատակարարումը, ըստ Սաղոյանի, ժամանակավորապես դադարեցվել է, բայց այժմ գյուղում գազ կա:

«Փառք Աստծո, հիմա դադարել են կրակոցները, էս գիշեր չենք քնելու, արտակարգ իրավիճակ է գյուղում, ջահելները հենա գյուղում ման են գալիս: Դուք ոչինչ ըտեղ զբաղվեք քաղաքականությամբ, մենք ստեղ սահմանը կպահենք», -Panorama.am-ին  ասել է  գյուղապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Davo says:

    Այգեպարիում վիրավորվել է ժամկետային զինծառայող, մինչև հիմա ԶԼՄ-ները ինչու չեն հայտարարել: Ուղիղ մեկ ժամից ավել վիրահատություն է տեղի ունեցել: Փառք աստծո վիճակը լավ է, թե չէ էդ քաղաքականությամբ զբաղվողներին էլ պիտի գարդաշների հետ գցել ու ….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728