Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆավորիտը Սերժ Սարգսյանն է»,- համոզված է Գառնիկ Իսագուլյանը

Փետրվար 14,2013 12:35

Այսօր «Իրատես de facto» ակումբում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը անդրադարձավ ՀՀ նախագահական ընտրություններին:

Իսագուլյանի խոսքով` այս ընտրությունները իրենց բնույթով եւ որակով բավականին տարբերվում են: Մյուս բոլոր ընտրությունները երկու շրջանով են բնութագրվել, նախընտրական եւ հետընտրական, իսկ այս ընտրություններն ըստ նրա` բնորոշվում է չորս շրջանով: Նախընտրական շրջանը սկսվեց շատ վաղ, խորհրդարանական ընտրություններից էլ շուտ, համոզված ասաց Իսագուլյանը, հավելելով, որ ինչքան էլ որ զարմանալի է, բայց գործող նախագահը, ոչ մի բանով առավել շատ չի լուսաբանվել մյուս թեկնածուների հետ համեմատ:

«Այս ընտրությունների համար բնորոշիչ կլինի հետընտրական շրջանը ու բազմիցս ասել եմ, որ չպետք է թերագնահատել ոչ մի թեկնածուի հնարավորություներ: Վստահ եմ, որ ընտրությունները կավարտվեն մեկ փուլով, ֆավորիտը գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: Նոր ընտրվելիք նախագահը իր անձնական հնարավորությունների շնորհիվ է, որ կընտրվի, կարծում եմ այս ընտրոււթյունների ժամանակ հնարավոր եղավ բացառել, բոլոր այն հնարավորությունները, որոնք վերաբերվում էին նրան աջակցելուն»,-նշեց Իսագուլյանը, ավելացնելով որ ընտրությունների հիմնական արդյունքի կրողը Սերժ Սարգսյանն է:

Անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին, ասաց, որ կատարվածը դատապարտելի է, բայց ճիշտ չէ, որ քաղաքական այրերը շտապեցին իրենց գնահատականների հարցում, սակայն բոլոր այդ վարկածները, հայտարարությունները դրսի ուժերի հետ կապված` շտապողականության արդյունքում են եղել ու մահափորձ իրականացնողներին անվանել «քիլերներ» սխալ է. «Մահափորձից հետո Հայրիկյանի որոշումների փոփոխությունների հետ կապված էլ ասեմ, այդ դեպքից հետո, երբ ես հանդիպեցի նրան ասաց, որ չի կողմնորոշվում դիմել ՍԴ, թե ոչ, բայց նրա դիրքորոշումները երբեք չեն փոխվել: Կարծում եմ նրա որոշումը չպետք է շահարկել, դա իր անձնական որոշումն է եւ դատապարտելի չէ»:

Իսագուլյանը վստահ է, որ Հայրիկյանի դեպը շատ արագ բացահաըտվող է, քանի որ այժմ տեխնիկան շատ զարգացած է, բոլոր փողոցները նկարահանվում են, բացի այդ Հայրիկյանը նախագահի թեկնածու է, իսկ հանցագործություն կատարողները սովորական ու անփորձ մարդիկ:

Ինչ վերաբերվում է էպոսագետ Վարդան Սեդրակյանի հայտարարություններին, ասաց.«Նա շտապում է ու քանի դեռ չկա պաշտոնական հայտարարություն՝ սխալ է ասել, որ սլաքն իր կողմում է»:

Ինչ վերաբերվում է նորացված ՀԱԿ-ին, տրամաբանական համարեց այն, որ ՀԱԿ-ը վերածվելու էր կուսակցության. «Նրանց հարկավոր էր կամ անվանափոխություն, կամ նոր կազմավորում, եւ դա նորմալ է, սա իրենց կողմից ճիշտ քայլ է, կարծում եմ ՀՀՇ-ն եւ ՀԱԿ-ը կմիավորվեն»:

Իսագուլյանը հավելեց, որ ինքը ճանաչում է նախագահի բոլոր թեկնածուներին ու մի քիչ զարմացած է հատկապես Վարդան Սեդրակյանի համար. «Զարմանում եմ, որ նա ներկայանում է իբրեւ էպոսագետ, բայց նա ոչ մի գիտական աշխատանք չունի», -նշեց Իսագուլյանը, որը Անդրիաս Ղուկասյանի մասին լավ կարծիքի է: Իսագուլյանի խոսքով՝ Ղուկասյանը պարկեշտ մարդ է ու նրա հացադուլի հետ կապված քայլը քննադատելն ու շահարկելը` սխալ է:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728