Լրահոս
Օրվա լրահոսը

Դերասան. «Սերիալի սցենար գրող կանայք այլ կերպ են մտածում» (Տեսանյութ)

Փետրվար 14,2013 16:42

Մաղալյանը` դրամատիկական թատրոնի եւ սերիալների որակի մասին

«Ներկայումս դրամատիկական թատրոնն ակտիվ աշխատանքի մեջ է եւ ցուցադրում է նոր ներկայացումներ: Խաղացանկում ներառված են ռուսական դասական եւ ժամանակակից, եվրոպական  պիեսներ, ինչպես նաեւ հայկական դրամատուրգիա` Շանթ, Շիրվանզադե, Սունդուկյան,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Մաղալյանը, ապա հավելեց,-ներկայացումներ են պատրաստվում նաեւ ուսանողների ջանքերով»:

Խոսելով սերնդափոխությունից` Մաղալյանն ասաց, որ դրամատիկականի դերասանների տարիքը տատանվում է 22-50-ի միջեւ. «Դա լավ ցուցանիշ է: Օրինակ, թատրոնը ներկայացնում է Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը», որի համար տարբեր տարիքի կադրեր են պահանջվում, իսկ թատրոնն ունի անհրաժեշտ դերասանական կազմը»:

Մաղալյանի փոխանցմամբ` Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կցուցադրվի «Հրեշը լուսնի վրա» պիեսը, որը նաեւ միջազգային փառատոների է մասնակցել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ Օդեսայում:

Դերասանի խոսքով. «Ցավալի է թատրոնի ֆինանսական խնդիրը: Պետպատվեր թատրոնը  տարին մեկ է ստանում (բայց ոչ ամեն տարի), իսկ ընդհանուր առմամբ` սեփական ուժերով եւ հովանավորների աջակցությամբ ցուցադրում տարեկան 4-5 ներկայացում, այդ թվում` ամանորյան: Իսկ տոմսարկղում վաճառվում է տոմսերի ընդհանուր քանակության  շուրջ 1/3-ը միայն: Առհասարակ` թատրոններն ամբողջ աշխարհում եկամտաբեր չեն»:

Սերգեյ Մաղալյանը դրական է գնահատում սերիալներում թատրոնների դերասանների խաղալու հանգամանքը, սակայն, օրինակ, լեզվի մաքրության եւ սցենարների որակի խնդիր կա. «Սերիալներում խաղալու իմ փորձը ցույց է տվել, որ սցենարները, մասնավորապես` դիալոգները,  հիմնականում գրում են կանայք, որոնց մտածելակերպն այլ է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728